amga.tv

Switch to desktop Register Login

Նյու Յորքն առաջատար շուկա անշարժ գույքի համար

real 4Արդեն երկրորդ տարին անընդմեջ Նյու-Յորքը ճանաչվում է առեւտրային անշարժ գույքի ոլորտում իրականացված ներդրումների ծավալով աշխարհի խոշորագույն շուկան: Cushman & Wakefield-ի տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում՝ 2011 թվականի հունիսից 2012 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում, Նյու Յորքում առեւտրային անշարժ գույքի ոլորտում իրականացվել է 34,7 մլրդ դոլարի ներդրում: Ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է շուրջ 18,9 տոկոսով: Առեւտրային անշարժ գույքի ոլորտում իրականացված ներդրումների ծավալով երկրորդ տեղում Լոնդոնն է: Մեկ տարվա ընթացքում Լոնդոնում գրանցվել է ներդրումների 3,8 տոկոս աճ՝ կամ 29,3 մլրդ դոլարի ներդրում: Առաջատար եռյակը եզրափակում է Տոկիոն, որտեղ 2011-2012 ֆինանսական տարում ցուցանիշը կազմել է 23,9 մլրդ դոլար: Առաջին հնգյակում ընդգրկվել են նաեւ Փարիզը՝ 19.4 մլրդ դոլար, եւ Լոս-Անջելեսը՝ 17 մլրդ դոլար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version