amga.tv

Switch to desktop Register Login

Փոխնախագահները բանավիճում են

vice 5 Այսօր երեկոյան Քենթաքի նահանգի Դենվիլի համալսարանի դահլիճում նախընտրական հեռուստաբանավեճ կանցկացնեն ԱՄՆ փոխնախագահի թեկնածուները՝ գործող փոխնախագահ դեմոկրատ Ջո Բայդընը եւ Հանրապետական կուսակցությունից փոխնախագահի երիտասարդ թեկնածու Փոլ Ռայընը: Բանավեճի ընթացքում նրանք կենտրոնանալու են թե ներքին, թե արտաքին քաղաքական հարցերի վրա: Ակնկալվում է, որ բանավեճը սովորականից մեծ ուշադրության կարժանանա, քանի որ հոկտեմբերի 3-ին կայացած նախագահի թեկնածուների բանավեճի առաջին փուլի ընթացքում գործող նախագահ Բարաք Օբաման զիջեց հանրապետական Միթ Ռամնիին, եւ երկրորդ դեմքերի բանավեճը լավ հնարավորություն է դեմոկրատների համար` կորցրածը ետ բերելու: Նախագահի երկու թեկնածուները դեռ երկու անգամ հանդիպելու են ուղիղ եթերում. հոկտեմբերի 16-ին բանավեճի թեմաները ներքին եւ արտաքին քաղաքականությանն են վերաբերելու, եւ թեկնածուները ուղիղ եթերում պատասխանելու են նաեւ շարքային ամերիկացիների հարցերին: Երրորդ եւ եզրափակիչ փուլը` հոկտեմբերի 22-ին, նվիրված է լինելու հիմնականում արտաքին քաղաքականությանը։ Բանավեճի մասին տեսանյութը մենք կներկայացնենք վաղը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version