Logo

Իրանցի կանանց արգելել են

Created on Monday, 11 June 2012 16:07 Written by AMGA TV

amga aaaa 219928 Le Monde-ը հայտնում է, որ Իրանի կառավարությունը կանանց արգելել է սրճարաններում, բարերում ու ռեստորաններում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը դիտել տղամարդկանց ընկերակցությամբ: Իշխանությունների կարծիքով` այդ միջոցառումները կարող են վնասել կանանց բարոյական նկարագիրը: -Դա անհամատեղելի իրավիճակ է, երբ կանայք ու տղամարդիկ ֆուտբոլ են դիտում միասին: Տղամարդիկ ֆուտբոլ դիտելիս իրենց գռեհիկ են պահում ու թույլ են տալիս կեղտոտ կատակներ,- ասել է Իրանի փոխոստիկանապետ Բախման Կարգարը` հավելելով, որ այդ իսկ պատճառով կանայք չպետք է ֆուտբոլ դիտեն նման շրջապատում: -Կարծում եմ` կանայք պետք է շնորհակալ լինեն նման որոշման համար,- ասել է Կարգարը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.