amga.tv

Switch to desktop Register Login

Մահափորձ են կատարել 14-ամյա իրավապաշտպանի դեմ

 manana 5Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գործող թալիբները մահափորձ են կատարել իսլամական այս հանրապետությունում հայտնի իրավապաշտպան եւ կանանց ու երեխաների իրավունքների համար պայքարող մարտիկ 14-ամյա Մալալա Յուսեֆզայի դեմ: Միջադեպը տեղի է ունեցել Սվաթ գետի հովտի Մինգորա քաղաքում: Նախօրեին երեկոյան ահաբեկիչները ինքնաձիգներով գնդակոծել են դպրոցական ավտոբուսը, որում գտնվում էին Մալալան եւ նրա համադասարանցիները: Աղջիկը վիրավորվել է գլխից: Հարձակվողները հեռացել են պատահարի վայրից ու թաքնվել: Բժիշկների գնահատմամբ՝ Մալալայի վիճակը ծայրահեղ ծանր է: Չնայած այն բանին, որ այսօր առավոտյան վիրաբույժներին հաջողվել է բարդագույն վիրահատության ընթացքում նրա գլխից հեռացնել հինգ փամփուշտ, աղջիկը դեռեւս խորը կոմայի մեջ է: Պակիստանի նախագահ Ասիֆ Զարդարիի կարգադրությամբ արդեն առաջիկա ժամերին Մալալան հատուկ չվերթով կուղարկվի արտասահմանյան լավագույն կլինիկաներից մեկը: Մալալայի դեմ կատարված մահափորձը խորապես հուզել է Պակիստանի հասարակությանը: Երկրի նախագահն ու վարչապետը խստիվ դատապարտել են այդ ահաբեկչական գործողությունը: 14-ամյա Մալալայի մասին սկսեցին խոսել մեկ տարի առաջ, երբ Արեւմուտքում հրապարակվեց նրա օրագիրը, որում նա պատմում էր այն մասին, թե թալիբներն ինչպես էին իրեն ու Սվաթ գետի հովտում բնակվող այլ երեխաների արգելում դպրոց հաճախել: Չնայած վտանգին, Մալալա Յուսեֆզայը շարունակում էր ապրել հայրենի Մինգորա քաղաքում եւ Պայքարում իր իրավունքների համար …

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version