amga.tv

Switch to desktop Register Login

Apple-ի պատճառով աճում է հանցավորությունը

appple 5Apple-ի արտադրանքի հանրաճանաչության պատճառով զգալիորեն աճում է հանցավորությունը Նյու Յորքում, հայտարարել է քաղաքային ոստիկանության սպա Ռեյ Քելլին: Նրա տվյալներով` միայն 2011-ին արձանագրվել է խնձորային արտադրանքի գողության ավելի քան 13 000 դեպք այն դեպքում, երբ մոտ 10 տարի առաջ նման հանցագործությունների թիվը տարեկան չի գերազանցել 86-ը: Քելլին հայտարարել է, որ 2012-ի առաջին եռամսյակում Նյու Յորքում գողացել են Apple-ի գրեթե 11 500 արտադրանք: Այս թիվը 40 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: 4 տոկոսով ավելացել է հանցավորությունը քաղաքում: Հանցագործների դեմ պայքարի համար ոստիկանությունն արդեն որոշ քայլեր է ձեռնարկել. ոստիկանները գրառել են iPhone 5-ի սերիական համարներն ու նրանց գնորդների հետ կապի տվյալները: Քելլին նաեւ առաջարկում է օգտվել Find My iPhone ծառայությունից: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version