amga.tv

Switch to desktop Register Login

Harmony TV-ին «AMGA» հեռուստաընկերության եթերում

htv 1  Harmony TV. Ամեն ինչ արվեստի մասին: Հարմոնիան մարդկության, մտքի եւ էներգիայի շարունակականության տեսությունն է տիեզերքի հետ հավասարակշռության մեջ: Եւ հավատարիմ այս խոսքերին, մենք ամեն շաբաթ, 14 անգամ եթեր ենք դուրս գալիս` մեր հանդիսատեսին պատմելու մշակույթի ու ճարտարապետության, քանդակագործության եւ գեղանկարչության գլուխգործոցների մասին, ներկայացնելու համաշխարհային հռչակ վայելող արվեստագետների ավանդը համաշխարհային պատմության մեջ: Harmony TV-ն Ձեզ է ներկայացնում ամեն ինչ` անտիկ դարերից մինչ մեր օրերը, Վերածննդի դարաշրջանից մինչեւ ժամանակակից արվեստի գլուխգործոցներ: Harmnoy TV- աշխարհահռչակ երգիչներ, արվեստագետներ, դերասաններ, տեսարժան վայրեր: Արվեստը մեզ հնարավորություն է տալիս ինքնարտահայտվելու, լինելու ավելի ներդաշնակ մոլորակի, շրջապատող միջավայրի ու մարդկության հետ: Ասում են. «Արվեստը դա այն է, ինչ մեզ ավելի խելացի եւ կատարյալ է դարձնում»: Արվեստը մեր կյանքի մի զգալի մասն է, յուրաքանչյուր մարդու մարդու կյանքի մի զգալի հատվածը, անգամ եթե նա ինքն էլ չի խորհել այդ մասին: Արվեստն առաջին հերթին զգացմունք է: Իզուր չի ասել Պոլ Սեզանը. «Արվեստի ստեղծագործությունները, որոնց մեջ չկա էմոցիա, արվեստ չեն»: Իսկ Էդգար Դեգան նշում էր. «Արվեստն այն չէ, ինչ դուք տեսնում եք, այլ այն, ինչ դուք անում եք, բայց տեսնում են մյուսները»: Նայեք ձեր շուրջը, հենց հիմա: Ամեն ինչ արվեստ է, ամեն ինչ հավասարակշռության մեջ է: Ցանկացած իր էլ արվեստի ստեղծագործություն է: Միգուցե այն ստեղծվել է երեկ` անհայտ մի բանվորի կողմից, կամ մի քանի հարյուրամյակ առաջ` ճանաչված որեւէ արվեստագետի ձեռամբ: Արվեստն ամենուր է, մշակույթն ամենուր է: Եւ մեր առաքելությունն է այդ մասին պատմել Ձեզ, բացահայտել Ձեզ համար կյանքի գեղեցկությունը: Harmony TV-ի հետաքրքրության շրջանակները բազմազան են: Մենք ձեզ ներկայացնում ենք այն ամենը, ինչը, մեր կարծիքով, կարող է գեղեցկացնել Ձեր կյանքը` գեղանկարչություն, քանդակագործություն, ճարտարապետություն, երգարվեստ, կինո եւ թատրոն: Արվեստի այս տեսակներից յուրաքանչյուրն ի զորու է ինչ-որ բան փոխելու Ձեր հոգում: «Գեղանկարչությունը բնության թոռնուհին է: Այն կապված է Աստծո հետ»,- հարյուրամյակներ առաջ ասել է մեծն Ռեմբրանդտը: Իսկ մենք կարող ենք մեծ գեղանկարչի այս բառերը տարածել այն ամենի վրա, ինչը հուզում է մեզ, ուրախություն եւ թրթիռ պարգեւում: Այսօր հեռուստատեսային եթերում կարելի է լսել ցանկացած երաժշտություն, իսկ մենք մեր հեռուստադիտողին ենք ներկայացնում ամենալավը, որ ստեղծվել է մարդկության պատմության ընթացքում` դասական եւ ժամանակակից, ժողովրդական եւ ռոք: «Նկարիչը նկարներ է ստեղծում կտավի վրա, իսկ երաժիշտը նկարում է լռության վրա»,- ասում էր Լեոպոլդ Ստոկովսկին: Մենք հպարտ ենք, որ կարողանում ենք գեթ մի փոքր բան անել մեր հանդիսատեսի համար: Դիտեք մեզ, դիտեք Harmony TV-ին «AMGA» հեռուստաընկերության եթերում շաբաթը 7 օր, առավոտյան ժամը 9-ին եւ շաբաթը 5 օր երեկոյան ժամը 9-ին, մաքրեք Ձեր հոգին, լսեք իսկական երաժշտություն, ծանոթացեք իսկական արվեստի հետ: Մենք Harmony TV-ն ենք, եւ աշխատում ենք Ձեզ համար:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version