A+ A A-

Արմատական իսլամիստ քարոզիչին տեղափոխել են ԱՄՆ

islamm 4Ամերիկյան երկու օդանավերով Մեծ Բրիտանիայից Միացյալ Նահանգներ են տեղափոխել կասկածյալ ահաբեկիչներ մահմեդական արմատական հոգեւորական Աբու Համզա ալ-Մասրին եւ չորս այլ անձինք։ Օդանավերն իրենց թռիչքն իրականացրել են այն բանից անմիջապես հետո, երբ Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը մերժել է կասկածյալների բողոքները։ Հինգ կասկածյալները վեր էին հանել ԱՄՆ-ի բանտերում մարդու իրավունքների ոտնահարումների եւ բանտային վատ պայամանների մասին հարցեր։Աբու Համզան եւ իր հանցակիցներն արդեն կանգնել են Նյու Յորքի դատարանի առջեւ եւ նրանց պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել; չորս ահաբեկիչները դատարանում իրենց մեղավոր չեն ճանաչել, իսկ կտրված ձեռքի պատճառով Նավապետ Կրյուկ մականունը ստացած Աբու Համզան ցուցմունք կտա վաղը: Արմատական քարոզիչը Միացյալ Նահանգներում մեղադրվում է Օրեգըն նահանգում ահաբեկչական ճամբար հիմնելու ծրագրերի եւ Եմենում 1998 թվականին 16 անձանց առեւանգելու մեջ։ Առեւանգման գործողության ընթացքում չորս մարդ էր սպանվել։ Լոնդոնից ԱՄՆ թռչող օդանավի մեջ գտնվող մյուս երկուսը՝ Ադել Աբդուլ Բարին եւ Խալեդ ալ-Ֆավազը Միացյալ Նահանգների կողմից մեղադրվում են արեւելյան Աֆրիկայում 1998 թվականին ամերիկյան երկու դեսպանատների դեմ իրականացված հարձակումների մեջ։  

Archieve (Other News)

May 2024
Mo Tu We Th Fr Sa Su
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

News Archive

<< < October 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel