amga.tv

Switch to desktop Register Login

ԱՄՆ-ում գործազրկությունը նվազել է

hire 4Ուրախ լուր Բարաք Օբամայի համար, գործազրկությունն ԱՄՆ-ում հասել է վերջին 4 տարում նվազագույն մակարդակին՝ 8,1 տոկոսից հասնելով 7,8 տոկոսի, եւ դա բացառապես դրական անակնկալ է նախագահ Օբամայի համար: Սա զբաղվածության մասին վերջին զեկույցն է նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ եւ լրջորեն ամրապնդում է Սպիտակ տան ներկայիս տիրոջ դիրքերը: Աշխատատեղերի համար պայքարը Օբամայի տնտեսական ծրագրի գլխավոր կետն է եղել նրա նախագահության չորս տարիների ընթացքում, սակայն հաջողություններն անկհայտ չեն, ինչի համար վարչակազմը մշտապես քննադատությունների թիրախի տակ է հանրապետականների կողմից: Օբամայի մրցակից Միթ Ռամնին կարծում է, թե պետք է ընկերությունների համար առավել բարենպաստ ռեժիմ ստեղծել, եւ նրանք աշխատատեղեր կստեղծեն: Այժմ իրավիճակն անորոշ է: Սեպտեմբերի արդյունքներով ԱՄՆ տնտեսությունում ստեղծվել է 114 հազար նոր աշխատատեղ: Մասնավոր հատվածում գործի ընդունելու ակտիվությունը նվազագույն է վերջին երեք ամիսների ընթացքում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version