amga.tv

Switch to desktop Register Login

Հալեպում ահաբեկչությունների հետեւանքով 31 մարդ է զոհվել

bommb 4Հալեպի Սաադ Ալլահ ալ Ջաբրի հրապարակում ահաբեկչական երեք պայթյունների արդյունքում, առնվազն 40 մարդ է զոհվել: Հալեպում ականապատ մեքենաների երեք պայթյուն է որոտացել, որոնք կառավարել են մահապարտ-ահաբեկիչները: Պաշտոնական աղբյուրների տվյալներով` առաջին երկու պայթյունները տեղի են ունեցել Ան Նադի Աս Սիյահի հյուրանոցի մոտ` հանգեցնելով 31 մարդու մահվան, եւս 72-ը վիրավորվել են: Շրջակա շինություններին նյութական զգալի վնաս է հասցվել: Պայթյուններին զուգահեռ, մթերային շուկան եւ հարակից հրապարակը ականանետների հրաձգության են ենթարկվել, ինչն էլ լրացուցիչ զոհերի եւ ավերածությունների է հանգեցրել: Բացի այդ, հյուրանոցի շինության հյուսիսային հատվածում ոստիկանների կողմից կանխվել է սիրիական բանակի համազգեստով քողարկված երեք ահաբեկիչների ինքնապայթեցման փորձը: Հալեպի մոտակայքում գտնվող Կառլակ գյուղում հայտնաբերվել է զինյալների թաքստոցը, ոչնչացվել են զենքեր եւ մեքենաներ: Հալեպի օդանավակայանի ճանապարհին տեղի ունեցած բախումների հետեւանքով զինված խմբավորման բոլոր անդամները ոչնչացվել են: Բախումները շարունակվել են Սուլեյման ալ Հալաբի, Կուստուլ Հարամի, թաղամասում, Թանանաիր հրապարակում, ինչպես նաեւ Հալեպի մոտակայքում գտնվող Աասան գյուղում: Բացի Հալեպից, բախումները զինյալների հետ շարունակվել են Դամասկոսի գյուղերում: Հարասթան եւ Դումա գյուղերում տասնյակ զինյալներ են ոչնչացվել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version