amga.tv

Switch to desktop Register Login

Նոր Զելանդիան մերժել է Թայսոնին մուտքի վիզա տրամադրել

tyson 4Նոր Զելանդիան որոշել է մուտքի վիզա չտրամադրել բռնցքամարտի ծանր քաշում աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսընին: Թայսընը նոյեմբերին Նոր Զելանդիայում եւ Ավստրալիայում պետք է մասնակցեր Չեմպիոնների օրը միջոցառմանը: Բռնցքամարտիկին արգելել են մուտք գործել Նոր Զելանդիայի տարածք, քանի որ նա դատվածություն ուներ բռնաբարության հոդվածով: Նոր Զելանդիայի իմիգրացիոն նախարարությունը որոշել էր միջնորդել, քանի որ միջոցառման եկամուտների մի մասը տրվելու էր բարեգործությանը: Սակայն նորզելանդական կանանց նկատմամբ բռնության կիրառման դեմ պայքարող կազմակերպությունները պահանջել են թույլ չտալ Թայսընին գալ Նոր Զելանդիա։ Life Education Trust բարեգործական ընկերությունը, որին էլ տրամադրվելու է գումարը, հրաժարվել է միջոցառման հետ համագործակցելուց, իսկ Թայսընի վիզան վերջնականապես մերժվել է: Արդյունքում երկրի միգրացիոն հարցերով նախարարը հայտարարել է, որ Թայսընի վիզան չեղյալ է հայտարարված։ Նշենք, որ 1992-ին Թայսընը դատապարտվել էր 6 տարվա ազատագրման։ Նորզելանդական օրենքներն արգելում են վիզա տրամադրել այն օտարերկրացիներին, ովքեր դատապարտված են եղել 5 տարի ժամկետից ավելի երկար, սակայն կառավարությունն իրավունք ունի հատուկ դեպքերում բացառություններ անել։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version