A+ A A-

Արիզոնայում սահմանապահի են սպանել

arizz 4Արիզոնայում սպանվել է ԱՄՆ սահմանապահ ծառայության մի գործակալ: Եւս մեկին վիրավորել են: Փոխհրաձգությունը տեղի է ունեցել գիշերը ժամը 2-ի սահմաններում, Թուսանից 100 մղոն հեռավորության վրա գտնվող Նակո քաղաքում, Մեքսիկայի հետ սահմանի այն հատվածում, որտեղ 2010թ. սպանվել էր սահմանապահ Բրայըն Թերրին: Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով, սպանվածը սահմանապահ Նիքոլըս Այվին է: FBI-ի հատուկ գործակալի խոսքով, երեք ձիավոր սահմանապահներ իրականացնում էին ազդանշանի ստուգում, որը ստացվում է այսպես կոչված մաքսանենգների միջանցքի շրջանի էլեկտրոնային ցուցիչից, երբ նրանց ուղղությամբ կրակ է բացվել: Տվյալ տարածքը հայտնի է որպես Մեքսիկայից ԱՄՆ թմրանյութերի առաքման ամենաակտիվ միջանցքներից մեկը, եւ հաճախ են միջադեպեր լինում: Առայժմ FBI-ը չի հայտնում, թե քանի հոգի են եղել սահմանախախտները եւ ովքեր են նրանք, սակայն իրավապահները լայնածավալ հետաքննություն են սկսել՝ որոնելով կասկածյալներին: Վերջին երկու տարում սա այդ հատվածում սահմանապահի մահվան ելքով երկրորդ միջադեպն է: Նիքըլըս Ավյին 30 տարեկան էր ծնունդով Յութայից եւ բնակվում էր Սիրեա Վիստայում ամուսնացած էր 2 դուստըր ուներ։  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < October 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel