amga.tv

Switch to desktop Register Login

Գլենդելում հայի տանից ափիոն են գտել

apion 5Գլենդելում տղամարդը ձերբակալվել է ափիոն պահելու կասկածանքով, ինչպես նաեւ հետագա վաճառքի համար նախատեսված փաթեթավորման նյութերի համար: 56-ամյա Գեւորգ Հակոբյանի տան հետախուզության ժամանակ հայտնաբերվել է 10-12 հազար դոլարի 10 փաունդ ափիոն: Սկզբում ոստիկանները խուզարկել են Սերոժ Հերապետի՝ 200 South Cedar Street հասցեում գտնվող տունը: Խուզարկության ժամանակ նրանք նկատել են Հերապետի տուն մտնող Հակոբյանին: Նրան կանգնեցնելով ճանապարհային երթեւեկության խախտման մեղադրանքով, ոստիկանները մեքենայի մեջ ափիոն են հայտնաբերել: Հերապետի եւ 2700 Los Olivos Lane հասցեում գտնվող Հակոբյանի տներից հայտնաբերվել են նաեւ թմրանյութի փաթեթավորման համար նախատեսված նյութեր: Իսկ տան խուզարկության ընթացքում ոստիկանները ափիոնի փաթեթը հայտնաբերել են խոհանոցի ջեռոցում: Հետագայում Հերապետը ազատ է արձակվել չբացակայելու ստորագրության դիմաց, իսկ Հակոբյանը ազատ է արձակվել 30 հազար դոլար գրավի դիմաց:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version