amga.tv

Switch to desktop Register Login

Արջը iPad է գողացել

arj 4Պարզվում է` հանրահայտ Apple ընկերության արտադրանքները մեծ պահանջարկ են վայելում ոչ միայն մարդկանց, այլ նաեւ արջերի շրջանում: Կալիֆորնիա նահանգի զբոսաշրջային ճամբարներից մեկում գորշ արջը գողացել է հանգստացողներից մեկի նոր iPad-ը: Արտասովոր գողությունը տեղի է ունեցել Սան Բեռնարդինո ազգային պարկում` հանգստացողների աչքի առաջ, ինչի արդյունքում գողության ողջ ընթացքը տեսագրվել է ձկնորս Ջեսսի Դինքըլի կողմից: Գորշ արջը դուրս է եկել անտառի իր թաքստոցից եւ մոտեցել ուտելիքներով լի սեղանին, որի վրայից էլ վերցրել ու իր հետ անտառ է տարել մի պայուսակ, որի մեջ էլ եղել է նոր iPad-ը: Արջուկը համոզվելով, որ ուսապարկում ուտելու ոչինչ չկա, նետել է այն, վերադարձել ետ եւ այս անգամ գողացել ուտելիքներով զամբյուղը: iPad-ի հուսահատ տերը ժամեր շարունակ փնտրել է արջին, սակայն ապարդյուն. սարքը վերադարձնել չի հաջողվել: Նա դիմել է ռեյնջըրներին, սակայն վերջիններս տարօրինակ ոչինչ չեն գտել արջի պահվածքում եւ հրաժարվել են հայտնաբերել նրան եւ կորած iPad-ը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version