A+ A A-

American Airlines-ը կրճատում է աշխատողներին

aalines 3American Airlines ավիաընկերությունը 11 հազ աշխատակիցների զգուշացրել է աշխատանքից ազատման մասին: Ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ Բրյուս Հիքսը հայտնել է, որ աշխատանքից ազատման մասին զգուշացումներն ուղարկվել են դաշնային օրենսդրության համաձայն, որը պահանջում է նախապես զգուշացնել բոլոր նրանց, ովքեր կարող են կրճատվել: Փետրվարին ընկերությունը հայտարարել էր 14 հազ աշխատակցի կրճատման մասին: Ընկերությունը մտադիր է արդեն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հեռացնել կրճատման համար նախատեսված աշխատակիցների 40 տոկոսին՝ 4400 հոգու: Ընկերությունը ծրագրում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին չվերթների թվաքանակը 1-2%-ով կրճատել: American Airlines-ի սեփականատեր AMR կորպորացիան 2011 թ. նոյեմբերից սնանկ է ճանաչվել: Այս տարվա սեպտեմբերին American Airlines-ը եւ US Airways-ը հայտարարել են միաձուլման բանակցությունների մասին: Միեւնույն ժամանակ հայտնի է դարձել, որ գործարքին կարող է մասնակցել նաեւ British Airways –ի սեփականատեր International Airlines Group-ը, որը նախատեսում է գնել American Airlines-ի մասնաբաժինը:  

News Archive

<< < September 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 22 23
24 25 26 27 28 29 30

 

News Archive(Economy)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel