amga.tv

Switch to desktop Register Login

Խոշոր գողություն Սանտա-Մոնիկայում

nkarner 3Սանտա Մոնիկա թաղամասի առանձնատներից մեկից կատարվել է երբեւէ արված ամենախոշոր գողություններից մեկը: Հանցագործներին հաջողվել է 500 block of 12th Street հասցեում գտնվող տանից 10 մլն դոլարի արվեստի 12 նմուշ, էքսկլյուզիվ զարդեր, թանկարժեք ժամացույցներ, կանխիկ գումար, թանկարժեք գինիներ դուրս բերել, ինչպես նաեւ գողանալ Porsche Carrera 4S մեքենան: Հանցագործները տուն են մտել, երբ տանտերը` DoubleLine Capital ընկերության հիմնադիր Ջեֆրի Գանդլակը տանը չի եղել: Գողացված նկարները պատկանել են հայտնի իմպրեսիոնիստների վրձնին: Հանցագործությունը տեղի է ունեցել ենթադրաբար սեպտեմբերի 12-ից 14-ն ընկած հատվածում, սակայն այդ մասին միայն այժմ է հայտնի դարձել: Լոս Անջելեսի ոստիկանությունն արդեն պարգեւավճար է խոստացել նրան, ով որեւէ տեղեկություն կհայտնի հանցագործների մասին: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version