amga.tv

Switch to desktop Register Login

Ուկրաինայում հայ տղամարդու են սպանել

guun 3Ուկրաինայի Խարկով քաղաքի կենտրոնում սեպտեմբերի 16-ին անհայտ անձինք գնդակահարել են 25-ամյա հայ երիտասարդի: Միջադեպի հետեւանքով մի տղամարդ էլ վիրավորվել է,սակայն նրան հաջողվել է փախուստի դիմել: Հայ երիտասարդը 13 հրազենային վնասվածք է ստացել եւ տեղում մահացել: Նախնական տվյալներով՝ նա Պեսոչինսկիի գյուղխորհրդի պատգամավոր, գործարար, շինարարական բիզնեսի սեփականատեր Արմեն Ալեքսանյանի եղբայրն է: Հարձակվողները հունգարական արտադրության 2 ատրճանակ են օգտագործել: 29-ամյա վիրավոր տղամարդը ոստիկանությանը պատմել է, որ տեսել է գործարարի եղբորը սպանողին. նա իջեցված պատուհանից զրուցել է Պրադոյի ղեկին նստած 25-ամյա հայի հետ: Հենց այդ պահին էլ տեղի է ունեցել հարձակումը: Վիրավոր տղամարդուն հաջողվել է փախչել, իսկ հայի դին հետագայում հայտնաբերել են փողոցում: Իրավապահների նախնական վարկածով՝ սպանության պատճառը բիզնեսն է: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version