A+ A A-

Ալիեւին ցույցերով են դիմավորել Փարիզում

alliev 4Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին այսօր բողոքի լայնածավալ ցույցերով են դիմավորել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Երեւանի ժամանակով ժամը 21.00–ին այսօր բազմաթիվ ֆրանսահայեր բողոքի են դուրս եկել Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց։ Ցուցարարներն այդ կերպ իրենց բողոքն են արտահայտել աշխատանքային այցով Փարիզում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դեմ, ով ներում էր շնորհել եւ հերոսացրել հայ սպա Գուրգեն Մարգարյանին Հունգարիայում կացնահարելով սպանած եւ ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովին։ Ցուցարարներին են միացել նաեւ երեք սենատորներ։ Նրանք նաեւ նշել են, որ իրենք բողոքում են ընդդեմ Իլհամ Ալիեւի ներկայությանը Ֆրանսիայում։ Ցուցարարներ պարզել են հայկական եռագույնը, ինչպես նաեւ Սաֆարովին պատժելու կոչերով պաստառներ։ Ցույցը տեւել է մի քանի ժամ: Նշենք, որ Ալիեւը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ քննարկելու է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < September 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel