ԱՄՆ խոշոր բանկերից մեկը`JP Morgan Chase-ը կասկածվում է փողերի լվացման մեջ: Հաղորդվում է, որ իշխանություններն արդեն սկսել են այդ ֆինանսական հաստատության ստուգումները: Ինչպես հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով անանուն աղբյուներին, ԱՄՆ ֆինանսների նախարարության անկախ բաժնի եւ դրամային շրջանառության հարցերով վերահսկողության վարչության կողմից հետաքննություն է իրականացվում: Բանկի ներկայացուցիչներն առայժմ հրաժարվում են մեկնաբանություններից: Հայտնի է, որ տվյալ պահին ստուգվում են ապօրինի ֆինանսական գործարքների հետ կապված բանկային միաջառումները: Հայտնվում է, որ առաջիկայում չի բացառվում, որ հետաքննություն սկսվի մեկ այլ խոշոր բանկի` Bank of America-ի դեմ, որին եւս կասկածում են նմանատիպ խախտումների մեջ:
- Բիլ Գեյթսը չի հավատում բիթքոինին
- Թերթաքարային նավթի արդյունահանումը կավելանա
- Չինացիներն ԱՄՆ-ում ամենաշատն են տուն գնում
- Բենզինի գինը հասել է վեց տարվա նվազագույնին
- Apple-ի ավելի քան 20,000 աշխատակից հավաքական հայց է ներկայացրե
- Բջջայինների գողությունը կբարդանա
- Ինդիանայում փակվել է պողպատի գործարանը
- Բյուջեն հավելուրդային է եղել
- Դեթրոյթը սնանկ ճանաչվեց
- Washington Post թերթի գլխավոր գրասենյակը վաճառվել է