amga.tv

Switch to desktop Register Login

Դատապարտեցին 55 տարի անց

tariner 4ԱՄՆ-ում՝ Իլինոյիս նահանգում, 7-ամյա աղջնակին 55 տարի առաջ սպանած տղամարդուն դատարանը մեղավոր է ճանաչել եւ դատապարտվել ազատազրկման: Խոսքը Մարիա Ռիյդոլֆի մասին է, որը 5 տասնամյակ առաջ անհետացել էր իրենց բակից խաղի դուրս գալուց հետո: Հետագայում պարզվել էր, որ աղջկա անհետացման եւ սպանության համար մեղավեր է իրենց հարեւանի տղան: Աղջկա մարմինը հայտնաբերվել էր միայն 1 ամիս անց: Ընդհանուր առմամբ այս գործով մոտ 100 մարդ է անցել որպես կասկածյալ: Սակայն մինչեւ արդարադատությունը հայտնաբերել է բուն մեղավորին՝ ի դեմս Ջաք ՄքՔլաֆի, նա արդեն 72 տարեկան է դարձել: Հետաքրքրական է, որ ՄքՔլաֆը նաեւ նախկին ոստիկան է: Իսկ այս գործով իրավապահների ուշադրությունը գրավել է դեռ 1994-ին: Դատավճռի ընթերցումից հետո դատարանի դահլիճում ծափահարություններ են հնչել: Աղջնակի խաղընկերուհիները՝ արդեն զառամյալ տատիկներ, խոստովանել են, թե վաղուց արդեն չէին սպասում արդարադատության հաղթանակին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version