amga.tv

Switch to desktop Register Login

Դեռահասն ահաբեկչություն էր կազմակերպում

rrrest 3FBI-ի գործակալները ձերբակալել են 18-ամյա մի ամերիկացու, որը ցանկացել է ջիհադ սկսել եւ պայթյուն իրականացնել Չիկագոյի բարերից մեկի դիմաց: Հետաքննության տվյալներով` Ադել Դաուդը իր էլեկտրոնային նամակներում բազմիցս է հայտնել իր մտադրության մասին: Որոշ ժամանակ անց նրա հետ գրագրության մեջ են մտել FBI-ի երկու գործակալներ: Նա 29 պոտենցիալ վայրեր է նշել, որտեղ, նրա կարծիքով, կարելի էր պայթյուններ իրականացնել, այդ թվում` խանութներ, ռեստորաններ` այնպիսի վայրեր, որոնցում մարդկային կուտակումները մեծ են: Գործակալներից մեկը ներկայացել է որպես ահաբեկիչ, ով, իբր, ապրում է Նյու Յորքում, եւ նրա հետ պայմանավորվել հանդիպել: Դաուդը աղոթել է, որ կարողանա սպանել որքան հնարավոր է` շատ մարդկանց: Այնուհետեւ նրան ավտոմեքենա է տրվել` իբր պայթուցիկով լցված: Նա ավտոմեքենան կանգնեցրել է բարի մոտ` որոշելով գործի դնել պայթուցիկը, սակայն ձերբակալվել է FBI-ի աշխատակիցների կողմից: Դաուդի մեղքը հաստատվելու դեպքում նրան ցմահ ազատազրկում է սպառնում:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version