amga.tv

Switch to desktop Register Login

Թուրքիան շարունակում է հոխորտալ

TTTT 5Բաքու սեպտեմբերի 11-ին կատարած իր այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններին: Խոսելով Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանամերձ տարածքներում պահպանվող լարվածության մասին, Էրդողանն ասել է, որ Թուրքիան հաստատակամ է մնում եւ չի բացի Հայաստանի հետ իր սահմանները: -Հայաստանի հետ Թուրքայի սահմանի բացումը բացառվում է: Մեր կառավարության դիրքորոշումն ակնհայտ է: Մենք երբեք չենք դիմի նման քայլի, իսկ հայերը պետք է հետ քաշեն իրենց ուժերը օկուպացված տարածքներից՝ նախքան մեր կողմից նման քայլը քննարկելը, - հոխորտացել է Թուրքայի վարչապետը: Նշենք, որ Թուրքիան փակել է Հայաստանի հետ իր սահմանը ղարաբաղյան պատերազմի ժամանակ՝ որպես Ադրբեջանի հետ համերաշխության նշան:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version