amga.tv

Switch to desktop Register Login

Հրդեհները շարունակվում են

firrrre 4Ավելի քան 1300 հրշեջներ են մասնակցում Հյուսիսային Կալիֆոռնիայում բռնկված խոշոր անտառային հրդեհների մարման աշխատանքներին: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, հրդեհի մակերեսն արդեն կազմում է մոտ 28 քառակուսի մղոն: Կրակն այժմ տարածվել է Քոլուսա եւ Յոլո շրջաններում եւ շարունակվում է տարածվել: Կալիֆոռնիայի հրշեջ ծառայության ներկայացուցիչների խոսքով, իրենց հաջողվել է տեղայնացնել կրակի 71 տոկոսը, եւ կանխել շինությունների վրա հրդեհի տարածումը: Իշխանությունները հանգստյան օրերին տարհանել էին Cortina հնդկացիական ռեզերվացիան, սակայն ավելի ուշ թույլատրել են վերադառնալ իրենց տները: Նախնական տվյալներով, հրդեհը ամբողջովին կմարեն երեքշաբթի օրը

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version