amga.tv

Switch to desktop Register Login

Ռուսաստանում քրեական հանցագործների են ձերբակալել

russ 4Ռուսաստանում՝ Խակասիայում, կանխվել է տարածքային քրեական հեղինակությունների հավաքը։ 12 մարդ ձերբակալվել է Աբականի կայարանում։ Ոստիկանությանը նախապես հայտնի էր դարձել, որ նշված վայրում պատրաստվում են հանդիպել Խակասիայի եւ Կրասնոյարսկի երկրամասի հանցագործ աշխարհի առաջնորդները։ Հանդիպմանը նախատեսվում էր քննարկել ֆինանսական վիճելի հարցեր՝ ձեռքի տակ եղած փաստարկների օգտագործմամբ։ Հանդիպման վայրի մոտ քրեական հետախուզության եւ Արագ արձագանքման հատուկ բաժնի աշխատակիցներ են հավաքվել։ Հեղինակությունները հանդիպման են ժամանել Mercedes ML-500, Nissan եւ Toyota Сamry ավտոմեքենաներով՝ հակամարտող յուրաքանչյուր կողմից վեցական մարդ: Ձերբակալման ընթացքում կրասնոյարսկցիները փորձել են փախչել, ինչի արդյունքում նրանց դեմ վարչական արձանագրություն է կազմվել ոստիկանության աշխատակիցներին չենթարկվելու համար։ Մեքենաներից առգրավվել են որսորդական երեք դանակ, GSM ազդանշանի խլացուցիչ, տրավմատիկ չորս ատրճանակ եւ բիտեր։ Ձերբակալվածների թվում տարածաշրջանում հայտնի օրենքով գողեր կան՝ Դմիտրի Գեսը, Ալեքսանդր Մարտինովը, Սերգեյ Մատվեեւը եւ Դմիտրի Շմակովը։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version