amga.tv

Switch to desktop Register Login

Blue Line-ի գնացքը բախվել է մեքենային

 


bbbbb 4Մեկ մարդ զոհվել է, եւս չորսը վիրավորվել են Լոնգ Բիչում, երբ Blue Line-ի գնացքը բախվել է մեքենային: 26-ամյա տղամարդը մահացել է դեպքի վայրում, Long Beach Boulevard-ի եւ 19-րդ փողոցի խաչմերուկում, երբ նրա չորսդռնանի սեդանին է բախվել հյուսիս ընթացող գնացքը: Լոնգ Բիչի հրշեջ ծառայության փոխանցմամբ, վիրավորվել են գնացքի չորս ուղեւորներ: Երեք տղամարդու տեղափոխել են մերձակա հիվանդանոց, իսկ մի կնոջ բուժօգնություն են ցուցաբերել տեղում: Հրշեջ ծառայության ներկայացուցիչ Մեթթ Դոբերփուլի խոսքով, վիրավորները գտնվում են կայուն վիճակում

Դժբախտ դեպքի պատճառով մետրոյի գծերը տեւական ժամանակ փակ է եղել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի կապակցությամբ, այլ մանրամասներ չեն հաղորդվում

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version