A+ A A-

Ադրբեջանցի մարդասպանին արտահանձնեցին Ադրբեջանին եւ ազատեցին

Azeri 4Հայ սպայի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիան արտահանձնել է Ադրբեջանին: Այսօր ոճրագործին արդեն ուղարկել են Բաքու, որտեղ էլ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել նրան: Սաֆարովին ավելի վաղ հայրենիքի հերոսի կոչում էին տվել: Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում կացնով սպանել էր քնած Գուրգեն Մարգարյանին եւ փորձել սպանել մյուս սպային` Հայկ Մակուչյանին: Նրան մեղադրանք էր առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության համար եւ 2006թ. ապրիլի 13-ին դատարանը ցմահ ազատազրկման էր դատապարտել` առանց 30 տարի ներման իրավունքի: Մինչդեռ այսօր, գաղտագողի Հունգարիան նրան հանձնեց Ադրբեջանին: Հունգարիայի իշխանությունները պատճառաբանել են, թե գործել են միջազգային կոնվենսիաներով: Այս կապակցությամբ արտահերթ խորհրդակցություն է գումարել Սերժ Սարգսյանը, ով Եվրամիության դեսպաններին հայտնել է, թե Հայաստանը կասեցնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Այսօր նաեւ բողոքի ակցիա է եղել Հունգարիայի հյուպատոսարանի առջեւ: հասարակական ակտիվիստները նաեւ պահանջում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը` արդարացիորեն նշելով, որ ոճրագործի արտահանձնումը հայկական դիվանագիտության խայտառակ պարտությունն է: Նշենք, որ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստը դատապարտել են նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ պետքարտուղարությունը, որոնք նաեւ պարզաբանումներ են պահանջել Հունգարիայից: Տեղեկացնում ենք Վաշինգտոնաբնակ մեր հայրենակիցներին, որ Սեպտեմբերի 1-ին` ԱՄՆ աեւելյան ափի ժամանակով ժամը 3-ին Վաշինգթոնում Հունգարիայի դեսպանատան առջեւ բողոքի ակցիա է կայանալու:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < August 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel