A+ A A-

Վթար Լոս Անջելեսում

vtttt 4Հարավային Լոս Անջելեսում` Մեյն Սթրիթի նախնական դպրոցի մոտ 100 տարեկան վարորդը վթարի է ենթարկել հետիոտների: Տուժել է 14 մարդ, նրանցից 11-ը երեխաներ են: Դեպքը տեղի է ունեցել պարապմունքների ավարտից հետո: Մեքենան դուրս է եկել մայթի վրա եւ մթերքի կրպակի մոտ հետնամասով բախվել է երեխաներին եւ նրանց ծնողներին: Ոստիկանությունը վարորդի գործողությունները կապել է նրա տարիքի հետ: Նշվում է, որ Քալիֆորնիայում վարորդական իրավունք ունենալու համար տարիքային սահմանափակում չկա: -Կարծում եմ, դա պատահականություն է, տղամարդն արդեն տարիքով է, ակնհայտ է, որ որոշումներ ընդունելու գործում նա առողջական խնդիրներ ունի,- պարզաբանել է ոստիկանության կապիտան Ջորջ Ռոդրիգեսը: Վթարի մեղավոր Փրեսթոն Քարթըրը, որը սեպտեմբերի 5-ին դառնում է 101 տարեկան, հայտարարել է, որ դժբախտ պատահարի պատճառ են դարձել իր Cadillac-ի արգելակները: Վարորդը վթարի հետեւանքով չի տուժել: Մինչդեռ 11 տուժածները հիվանդանոց են տեղափոխվել: Սկզբում 4 երեխաներ ծայրահեղ վիճակում են եղել, սակայն հետո նրանց վիճակը կայունացել է: Ըստ բժիշկների` նրանց վիճակը ծանր է, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Ներկայումս միջադեպի մեղավորին հարցաքննում են ոստիկանությունում, նա ակտիվորեն համագործակցում է քննության հետ: Վթարի բոլոր հանգամանքները չեն հաղորդվում, սակայն ծերունուն չեն ձերբակալելու:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < August 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel