amga.tv

Switch to desktop Register Login

Տղամարդը սպանել է կնոջն ու երեխաներին

span 3Կնոջ եւ երկու երեխաների սպանության մեջ կասկածվող անձին այսօր առավոտյան գնդակահարել են ոստիկանները: Իրավապահներն ահազանգ էին ստացել առավոտյան ժամը 7-ի սահմաններում, որ 10400 block of Granger Court հասցեում երեք մարդ կա` դանակի բազմաթիվ հարվածների հետքերով: Նրանց տեղափոխել էին հիվանդանոց, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել նրանց կյանքը: Սպանվածները 25-ամյա կինն ու նրա 1 եւ 4 տարեկան որդիներն էին: Ոստիկանները նաեւ ահազանգ են ստացել, որ կասկածյալը գտնվում է Կարոնայում` 15-րդ եւ 19-րդ մայրուղիների հատման հատվածում: Ժամը 8:30-ի սահմաններում ոստիկանները հետանդել են նրան եւ կրակել, երբ կասկածյալը կրակ է բացել: Երեխաների հորը տեղափոխել են հիվանդանոց, եւ նա ներկայումս կայուն ծանր վիճակում է: Իրավապահները հետաքննություն են սկսել` պարզելու դեպքի հանգամանքները: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version