amga.tv

Switch to desktop Register Login

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ վիզային ռեժիմը պարզեցվել է

visssssa 4Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ վիզայի պարզեցման ծրագրի մասին ռուս-ամերիկյան պայմանագիրը ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 9-ին։ Պայմանագիրը վավերացվել է հուլիսին նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, բայց լրացուցիչ պաշտոնական քայլեր էին հարկավոր, որպեսզի այն ուժի մեջ մտներ։ Սկսման ժամկետը այսօր հայտարարվել է ԱՄՆ դեսպանատան կողմից։ Պայմանագիրը թույլ է տալիս ռուսներին եւ ամերիկացիներին ստանալ եռամյա բազմակի օգտագործման մուտքի արտոնագրեր, որով նրանք կարող են մնալ 6 ամիս անընդմեջ։ Այն նաեւ վերացնում է Ռուսաստանի՝ հրավերի նամակ ստանալու պահանջը այցելուների համար, չնայած, որ զբոսաշրջիկները դեռեւս կարիք են ունենալու ցույց տալ վերջին տեղակայման ամրագրումները։ Աշխատատար եւ սահմանափակող վիզային համակարգի դյուրացումը ակնկալում է բարձրացնել շփումները երկրների միջեւ եւ նպաստել զբոսաշրջությանը, հատկապես ամերիկացիների հոսքին դեպի Ռուսաստան։

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version