amga.tv

Switch to desktop Register Login

ԱՄՆ-ում համաճարակից մահացել է եւս մեկ զբոսաշրջիկ

yosemity 4Կալիֆոռնիայում մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ զբոսաշրջիկն է մահանում հազվադեպ համաճարակից, որը տարածվում է կրծողների միջոցով: Բժիշկների տեղեկատվության համաձայն` վարակվել է նաեւ մեկ մարդ: Երկու մահացած զբոսաշրջիկները վարակվել են հունիս ամսին Յոսեմիթի ազգային զբոսայգի այցելության ժամանակ: Համաճարակի տարածողները կրծողներն են, մասնավորապես մկները եւ գերմանամկները: Վարակվելու համար բավարար է միայն, որ մարդը շնչի վարակված փոշին: Ներկա պահին հայտնի է խանտավիրուսների ավելի քան 20 տեսակ: Վարակվելուց հետո առաջին ախտանիշները ի հայտ են գալիս մոտ 20 օր հետո եւ հիշեցնում են հարբուխի ախտանիշներ: Հիվանդն ունենում է գլխացավ, հոդացավ, բարձր ջերմություն: Ապա ի հայտ են գալիս մեջքի ուժեղ ցավեր, տեսողության կորուստ, իսկ որոշ դեպքերում դադարում են գործել կենսական նշանակություն ունեցող օրգանները: Տվյալ հիվանդությունն յուրաքանչյուր երրորդի մոտ մահացության է հանգեցնում: Բժիշկների խոսքով, բուժման հաջողությունը կախված է նրանից, թե որքան շուտ է հիվանդը դիմել բուժօգնության: Զբոսայգու ղեկավարությունը զբոսաշրջիկներին զգուշացրել է հնարավոր վտանգի մասին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version