A+ A A-

Գլենդելի բնակչին դատել են խարդախության համար

prision _4Գլենդելի նախկին հայ բնակիչ Հենրիկ Սարդարյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման մասնավոր ավանդատուներից 5 մլն դոլար շորթելու համար: Ինչպես հայտնում է Glendale News Press-ը, մեղադրյալի եղբայրն ու ավանդային ծառայության աշխատակիցը եւս ներգրավված են բարդ ու խճճված այս պատմության մեջ: Ըստ շրջանային դատավոր Վիրջինիա Ֆիլիփսի կայացրած վճռի` 44-ամյա Սարդարյանին պարտավոր է 5.4 մլն դոլար փոխհատուցում տրամադրել բոլոր տուժածներին, բացի այդ, եւս 100 հազար դոլար էլ` որպես տուգանք: Ավելի վաղ` այս տարվա հունվարին, Սարդարյանին ընդունել էր իր դեմ ներկայացված 5 կետանոց մեղադրանքը` վարկային խարդախության սխեմա կազմելու, խարդախության, դավադրության, փողերի լվացման վերաբերյալ: Բացի այդ, Սարդարյանին ընդունել է, որ գումարներ է վերցրել վարկատուներից եւ նպատակ չի ունեցել դրանք ետ վերադարձնել` չնայած վստահեցրել է, որ նրանց գումարներն ապահով ձեռքերում են: Սակայն իրականում նա օգտագործել է այդ ֆինանսները ձիավազքի մրցումներին խաղադրույքներ կատարելու համար: Նրա եղբայրը` Համլետ Սարդարյանին, կազատազրկվի սեպտեմբերի 10-ին, իսկ ավանդային ծառայության աշխատակից Ուանդա Թենին` հոկտեմբերի 15-ին: 

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < August 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 31    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel