amga.tv

Switch to desktop Register Login

Վթարից երեք մարդ է մահացել

vtarrrrr 6Երկու աղջիկ եւ նրանց մայրը մահացել են այսօր առավոտյան Հալիվուդում տեղի ուենցած վթարի հետեւանքով: Քննիչների փոխանցմամբ, Ինֆինիթի մակնիշի մեքենան շրջադարձի ժամանակ բախվել է Դաջ Քերըվեն մակնիշի մեքենային: Միջադեպը տեղի է ունեցել Highland եւ Willoughby ավենյուների խաչմերուկում

Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչի  խոսքով, մինիվենը շրջվել է: Մեքենան վարող կինն ու նրա երկու դուստրերը` 4 եւ 8 տարեկան, մահացել են: Նրանց անունները չեն հաղորդվում: Ինֆինիթիի վարորդը` 40-ամյա մի տղամարդ, տեղափոխվել է հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում: Քննիչների կարծիքով, ալկոհոլը կամ թմրանյութերը չեն եղել վթարի պատճառը, այլ արագության գերազանցումը: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել` պարզելու վթարի բոլոր հանգամանքները, դեպքի պատճառով ճանապարհի տվյալ հատվածը տեւական ժամանակ փակ է եղել

 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version