amga.tv

Switch to desktop Register Login

Հանրապետականների համագումարը շարունակվում է

mittt 5Ինչպես հայտնել էինք, երեկ Թամփայում ընթացող հանրապետական կուսակցության համագումարում Միթ Ռամնին ապահովել էր պատվիրակների ձայների անհրաժեշտ թիվը՝ նախագահական թեկնածու նշանակվելու համար: Պատվիրակների մի քանի ձայն ստացել է նաեւ Թեքսըս նահանգի կոնգրեսական Ռան Փոլը: Ալաբամա նահանգից նախկին դեմոկրատ, հանրապետական կուսակցության կողմն անցած նախկին կոնգրեսական Արթուր Դեյվիսը 60 տարվա ընթացքում նախագահական պաշտոնը զբաղեցնելու համար դիմած ամենափորձառու գործադիր է անվանել Միթ Ռամնիին:

Հանրագումարի երկրորդ օրվա նիստի ավարտին ուղերձով է հանդես եկել Միթ Ռամնիի կինը Էնն Ռամնին, որից հետո հանրապետականների ծրագրային ուղերձը հնչեցրել է Նյու Ջըրզիի նահանգապետ Քրիս Քրիստին: Ռամնիի օգնական Ռաս Շրիֆերը Թամփայում հայտնել է լրագրողներին, որ նախագահական թեկնածուն մտահոգված է փոթորկի ճանապարհին բնակվող մարդկանց մասին, ինչի պատճառով հանրահավաքի ժամանակացույցում հնարավոր են նոր փոփոխություններ: Լուզիանայի նահանգապետ Բաբի Ջինդըլը դադարեցրել է հանրապետականների հանրահավաքի ընթացքում ելույթով հանդես գալու իր ծրագրերը՝ ասելով, որ իրեն անհրաժեշտ է մնալ իր նահանգում՝ Այզիք-ի հնարավոր հետեւանքները վերացնելու նպատակով:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version