A+ A A-

Հանրապետականների համագումարը մեկնարկեց

romneeey 6Հանրապետական կուսակցության համազգային համագումարն օգոստոսի 27-ին Ֆլորիդայի նահանգի Թամպա քաղաքում բացվել է առանց ավանդական հանդիսությունների: Այս համաժողովի ծրագիրը, համաժողով, որի հիմնական խնդիրն է նոյեմբերին կայանալիք ընտրություններում Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռամնիին եւ կոնգրեսական Փոլ Ռայընին պաշտոնապես հաստատել երկրի նախագահի եւ փոխնախագահի թեկնածուներ, լրջորեն սրբագրվել է Այզիկ արեւադարձային փոթորկի պատճառով, որը մոտենում է երկրի հարավին: Համագումարի աշխատանքի առաջին օրվա տեւողությունը կազմել է ընդամենը երկու րոպե: Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի նախագահ Ռայն Փրիբըսը բացել է միջոցառումը եւ անմիջապես հայտարարել մեկ օրով համագումարի աշխատանքի ընդմիջում: Այդ ժամանակ Թամպա բեյ թայմս ֆորում մարզասրահի տրիբունաների վերեւում, մարզասրահ, որտեղ ընթանում է համագումարը, սկսել են աշխատել երկու էլեկտրոնային ժամացույցներ, որոնք հաշվում են ոչ թե վայրկյաններն ու րոպեները, այլ ԱՄՆ-ի պետական պարտքի չափը: Մեկ լուսատախտակը ցույց է տալիս երկրի պարտքի մշտապես մեծացող ընդհանուր գումարը (ավելի քան 15,9 տրիլիոն դոլար), մյուսը՝ թե որքան այն կաճի համագումարի ընթացքում, որը պետք է ավարտվի օգոստոսի 30-ին: Համագումարի կազմակերպիչների մտահղացմամբ՝ ազգային պարտքի ժամացույցը կոչված է ակնառու կերպով ցույց տալու, որ գործող դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի տնտեսական քաղաքականությունը ձախողված է: Այսօր համաժողովի մասնակիցները ձեռնամուխ եղան Ռամնիի եւ Ռայընի թեկնածությունների քվեարկությանը: Ռամնին ավելի վաղ էր ապահովել անհրաժեշտ պատվիրակների ձայները եւ համագումարի ընթացքում նա պաշտոնապես ընտրվեց որպես նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության թեկնածու:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < August 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 30 31    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel