amga.tv

Switch to desktop Register Login

Սիրիայի ապստամբները ուղղաթիռ են կործանել

urrr 5Սիրիացի ապստամբները համացանցում տեղադրել են մի տեսանյութ, որտեղ երեւում է կառավարական ուժերի ոչնչացրած մեկ ռազմական ուղղաթիռ: Տեսանյութին կից գրության մեջ նշվում է, որ օգոստոսի 27-ի առավոտյան ուղղաթիռը գնդակոծվել է Դամասկոսի արեւելյան՝ Զամալկա շրջանում: Առաջին կադրերում պարզ երեւում է, որ ուղղաթիռն իր հետեւից թողնում է ծխի ամպ, ապա սկսվում է հրդեհն ու այն քթամասով բախվում է գետնին` կորցնելով կառավարումը: Ամենայն հավանականությամբ, խոսքը Մի-25 հարվածային ուղղաթիռի մասին է: Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաստատել է ուղղաթիռի կորստյան փաստը, սակայն հայտարարել է, որ այն ընկել է տեխնիկական անսարքության հետեւանքով: Օդաչուների ճակատագրի մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Դատելով կադրերից` նրանք ողջ մնալու քիչ հնարավորություն են ունեցել: Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ կազմակերպությունը հայտնել է, որ խփված ուղղաթիռը վայր է ընկել Դամասկոսի Ջոբար թաղամասում: Հիշեցնենք, որ նույն կազմակերպությունը շաբաթ օրը հաղորդել է երկրում հարյուրավոր զոհերի մասին։ Կազմակերպության համաձայն, մեկ օրվա ընթացքում սպանվածների թիվը հասել է 370-ի։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version