amga.tv

Switch to desktop Register Login

Նյու Յորքի հրաձգության կադրերը

Emp 8Միջազգային լրատվամիջոցները հրապարակել են Նյու Յորքի Empire State Building երկնաքերի մոտակայքում տեղի ունեցած հրաձգության տեսագրությունը, որն արվել է տեսադիտման արտաքին խցիկներով: Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են ոստիկանները հետապնդում տղամարդուն, ով հանում է ատրճանակն ու կրակում, սակայն իրավապահների պատասխան կրակոցից սպանվում է: Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին զինված տղամարդը կրակ էր բացել Նյու Յորքում: Երկու մարդ մահացել էր, եւս 9-ը վիրավորվել: Հայտնի է դարձել, որ վիրավորների մի մասը կարող էին վիրավորվել հենց ոստիկանների կրակոցից, ովքեր գնդակահարել են Ջանսընին: Մանհեթենի տարածքում կրակ բացած 53-ամյա Ջեֆրի Ջանսընի թիրախն իր պետն էր: Կանանց իրերի վաճառքով զբաղվող Hazan Imports ընկերության 41-ամյա փոխնախագահ Սթիվ Էրկոլինոն տեղում մահացել էր: Նախկին գործընկերը նրա վրա կրակել էր երեք անգամ, որոնցից վերջինը դիպել էր զոհի գլխին: Ողբերգությունը տեղի է ունեցել ընկերության գրասենյակից ոչ շատ հեռու, որտեղ նախկինում աշխատում էր Ջանսընը: Ականատեսները նկատել են, որ մարդասպանի եւ զոհի միջեւ եղել է անսովոր ատելություն միմյանց նկատմամբ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version