amga.tv

Switch to desktop Register Login

Վթար Լոս Անջելեսի կենտրոնում

metrrrr 4Metro Blue Line գնացքն ու ավտոբուսը բախվել են այսօր Լոս Անջելեսի կենտրոնում: 32 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, նրանցից մեկի վիճակը ծանր է: San Pedro Street-ի եւ Washington Boulevard-ի խաչմերուկում վթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 7-ի սահմաններում: Լոս Անջելեսի հրշեջ ծառայության փոխանցմամբ, վթարի փաստով հետաքննություն է ընթանում: Բժիշկները զննել են գնացքի ութ եւ ավտոբուսի 24 ուղեւորների, նրանցից 20-ին տեղափոխել են հիվանդանոց: Ծանր վիրավորի կյանքին ոչինչ չի սպառնում: Մետրոյի ներկայացուչի խոսքով, ավտոբուսն ընթանում էր Սան Պեդրո փողոցով, երբ տեղի է ունեցել վթարը: Ներկայումս երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version