amga.tv

Switch to desktop Register Login

Թադ Էյկընը շարունակելու է ընտրապայքարը

Aiken 5Հանրապետական կոնգրեսական Թադ Էյկընը, ով վերջին օրերին սկանդալների կենտրոնում էր արհեստական հղիության մասին իր արած արտահայտությունների պատճառով, շարունակում է մասնակցել Սենատի ընտրություններին` ներկայացնելով Միզուրի նահանգը: Սենատորն ասել էր, թե աբորտներն անթույլատրելի են նույնիսկ բռնաբարությունների դեպքում: Հաշվի չառնելով հասարակության զայրույթը եւ իր Հանրապետական գործընկերների` նույնիսկ նախագահի թեկնածու Միթ Ռամնինի կողմից ճնշումները, Էյկընը որոշում է կայացրել պայքարը շարունակելու մասին: Միթ Ռամնին հայտարարել է, թե աջակցում է կանանց` հղիության ընդհատման իրավունքը, թեեւ նախընտրական քարոզարշավի ընթացքում խուսափում է այդ թեմայի արծարծումից: Էյկընի հայտարարությունները բուռն դժգոհություն են հարուցել ԱՄՆ հասարակության տարբեր շերտերում, դրան անդրադարձել է նաեւ նախագահ Օբաման` Ռամնիին կոչ անելով դատապարտել Թադ Էյկընի հայտարարությունները: Երեկ Հանրապետականները հայտարարել են, որ հետ են կանչում Էյկընի ընկերության հաշվին կուսակցության կողմից փոխանցված 5 միլիոն դոլարը: Սենատորի հայտարարությունն արվել է Թամփայում կայանալիք համագումարի նախօրեին, իսկ դա կարող է լրջորեն խարխլել հանրապետականների հեղինակությունը: Հիշեցնենք, որ Էյկընը հայտարարել էր, որ կնոջ օրգանիզմն ինքնուրույն կանխում է հղիությունը այսպես կոչված լեգիտիմ բռնաբարությունների դեպքում, ուստի նման դեպքերում ավելորդ է արհեստականորեն ընդհատել հղիությունը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version