amga.tv

Switch to desktop Register Login

Ահաբեկչություն Թուրքիայում

terr0r 5Թուրքիայի Գազիանթեփ` Այնթափ քաղաքի ամենաբանուկ մասում անհայտ անձիք օգոստոսի 20-ի երեկոյան հեռակառավարման միջոցով պայթեցրել են ռումբով բեռնված մի մեքենա: Ոստիկանությունը պայթյունի մեղավոր է համարում քրդական բանվորական կուսակցությանը: Այնթափի նահանգապետ Էրդալ Աթան հայտնել է, որ պայթյունի հետեւանքով մահացել է 9 եւ վիրավորվել` 69 հոգի: Ականապատված մեքենան պայթեցվել է Գազիանթեփ քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտակայքում՝ Սիրիայի հետ սահմանից քիչ հեռու: Ըստ իշխանությունների տեղեկությունների՝ զոհերի թվում կան նաեւ ոստիկաններ։Պայթյունի հետեւանքով այրվել են այդ պահին տվյալ հատվածով անցնող 2 քաղաքային ավտոբուս եւ 2 մարդատար մեքենա: Պայթյունի ալիքը կոտրել է հարեւանությամբ գտնվող շենքերի պատուհանները: Ավելի վաղ, ոստիկանությունը տվյալներ էր ստացել, որ ռումբով բեռնված մի մեքենա է մտել Այնթափ, սակայն չէին կարողացել հայտնաբերել: Նշենք, որ հայտնի զինված խմբավորումներից եւ ոչ մեկը իր վրա չի վերցրել պատասխանատվությունը պայթյունի համար։ Թուրքիայի հարավ-արեւելյան մասում, որտեղ հիմ նականում ապրում են քրդեր, ակտիվ գործունեություն են ծավալում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության ապստամբները։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version