amga.tv

Switch to desktop Register Login

Սուդանի ավիավթարում Հայաստանի քաղաքացի է զոհվել

suddd 4Սուդանում նախօրեին տեղի ունեցած ավիավթարի արդյունքում Հայաստանի քաղաքացի է զոհվել: Հայաստանի արտգործնախարարությունը պարզվել է, որ զոհվածը 42-ամյա Արմեն Վիրաբյանն է, ով որպես օդաչու էր աշխատում Սուդանում: Ավիավթարը տեղի է ունեցել կիրակի օրը Հարավային Կորդոֆան նահանգի Տալոդի քաղաքի շրջակա լեռներում: Սուդանական մասնավոր Ալֆա-1 ավիաընկերությանը պատկանող ԱՆ-26 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Տալոդիի օդանավակայանում վայրէջքի ժամանակ: Ինքնաթիռի անձնակազմի անդամների մեջ եղել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Տաջիկստանի քաղաքացիներ: Ավիավթարի զոհ են դարձել 31 մարդ, այդ թվում մի շարք սուդանցի նախարարներ, քաղաքական եւ զինվորական շրջանակների ներկայացուցիչներ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version