Logo

Մարիխուանայի վաճառքի կետերը փակելու որոշումը բողոքարկել են

Created on Tuesday, 21 August 2012 03:19 Written by AMGA TV

ԱՄՆ-ում բժշկական նպատակներով մարիխուանայի տարածմամբ զբաղվող կազմակերպությունը դատարանում կվիճարկի Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների`norehua 3տերը փակելու մասին որոշումը: Patient Care Alliance-ի ներկայացուցչի կարծիքով` այն հիվանդների իրավունքները, որոնց ցուցված է մարիխուանայի պարբերական օգտագործումը, պաշտպանված են Կալիֆորնիա նահանգի հատուկ օրենքով, որը կարգավորում է թմրանյութի այդ թեթեւ տեսակի օգտագործումը բժշկական նպատակներով: Patient Care Alliance-ը ներկայացնող Մարկ Օ’Հարան քաղաքային իշխանությունների որոշումն անվանել է չմտածված, անողոք ու հիմար: Հուլիսի վերջին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն որոշել է փակել մարիխուանայի վաճառքի կետերը` հենվելով քաղաքում հանցագործության աճի վրա: Խորհրդի անդամների կարծիքով` մարիխուանան չափազանց հասանելի է երիտասարդներին, եւ նրանք այն բժշկական նպատակով չէ, որ օգտագործում են: Մարիխուանայի վաճառքի կետերը, իրենց հերթին, ստորագրահավաք են սկսել քաղաքային իշխանությունների որոշման հետ կապված հանրաքվե անցկացնելու համար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.