A+ A A-

Pussy Riot խմբի անդամներին դատապարտել են

pussy 7Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանային դատարանը Pussy Riot խմբի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովային, Մարիա Ալյոխինային եւ Եկատերինա Սամուցեւիչին դատապարտել է երկու տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում: Նրանց կալանքի ժամկետը հաշվարկվելու է ձերբակալման պահից: Մեղադրողն աղջիկների համար պահանջել էր երեք տարվա ազատազրկում: Հիշեցնենք` Pussy Riot փանք խմբի անդամներն արդեն հինգ ամիս է` անազատության մեջ են. նրանց դատում են Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում փետրվարի 21-ին կատարած ակցիայի համար, որի ընթացքում աղջիկները Տիրոջն աղոթել են Պուտինին վտարելու համար։ Ռուս Ուղղափառ Եկեղեցին կտրուկ դատապարտել էր աղջիկների արաքը, իսկ դատախազությունը մեղադրանք առաջադրել խուլիգանության հոդվածով: Դատարանը աղջիկներին մեղավոր է ճանաչել խուլիգանության մեջ: Փանկ-խմբի անդամներն իրենց մեղքը չեն ընդունել, իսկ պաշտպանական կողմը հայտարարել է, թե Քրիստոս Փրկչի տաճարում տեղի ունեցածը քաղաքական ակցիա է եղել: Վճռի հրապարակման պահին դատարանի մոտ Pussy Riot-ի հարյուրավոր կողմնակիցներ են եղել, որոնցից շատերին ոստիկանությունը ձերբակալել է: Ձերբակալվածների մեջ է եղել նաեւ շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովը, որին դաժանաբար ծեծել եւ տեղափոխել են ոստիկանական բաժանմունք: Այսօր Pussy Riot-ի սատարման ակցիաներ են տեղի ունեցել Ռուսաստանի և աշխարհի շատ քաղաքներում:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < August 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel