amga.tv

Switch to desktop Register Login

Ոստիկանությունը որոնում է Մազերատիի գողին

maza 4Լոս Անջելեսի ոստիկանական վարչությունը որոնում է տղամարդուն, ով քաղաքի կենտրոնից գողացել էր 75 հազար դոլար արժողությամբ Մազըրատի մակնիշի մեքենան: Առեւանգումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին, սակայն այդ մասին միայն այժմ է հաղորդվում: Տեսախցիկներն արձանագրել էին, թե ինչպես է առեւանգիչը 2000 block of South Figueroa Street հասցեից գողանում մեքենան եւ փախուստի դիմում: Ըստ ոստիկանության, կասկածյալը խնդրել է Motor Village LA-ի աշխատակցին ստուգել 2008թ. արտադրության Maserati Gran Turismo մակնիշի մեքենայի շարժիչը: Մինչ նա ստուգում էր, կասկածյալը փակել է դուռն ու փախուստի դիմել: Դեպքի մասին յուրաքանչյուր տեղեկության համար ոստիկանները խնդրել են զանգահարել (800) 299-TRAP հեռախոսահամարով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version