A+ A A-

Ապօրինի ներգաղթյալները հերթեր են գոյացրել

illegals 5Նախօրեին ԱՄՆ-ում մեկնարկել է կառավարության ծրագիրը, որով նախատեսվում է 1,7 մլն ապօրինի ներգաղթյալների վտարումը հետաձգել երկու տարով: Ծրագրին մասնակցելու ցանկություն են հայտնել տասնյակհազարավոր մարդիկ ամբողջ երկրում: Նրանք հերթեր գոյացրել ողջ ԱՄՆ-ով մեկ, իսկ ամենաերկար հերթի երկարությունը ձգվում է մինչեւ 11 կիլոմետր: Միայն Չիկագոյում ծրագրին մասնակցել ցանկացողների թիվը 11 000 է: Երիտասարդ ներգաղթյալների վտարման հետաձգման ծրագրի մասին հունիսին հայտարարել էր նախագահ Բարաք Օբաման այն բանից հետո, երբ Կոնգրեսում հերթական անգամ տապալվել էր ապօրինի ներգաղթյալների երեխաների՝ ԱՄՆ-ում բնակվելն օրինականացնելու մասին օրենքը, որը հայտնի է DREAM Act անունով: Ծրագրին մասնակցել կարող են 30 տարեկանից ոչ մեծ երիտասարդները, ովքեր ԱՄՆ են եկել մինչեւ 16 տարեկան դառնալը: Երջանկությունը փորձելու համար հարկավոր է վճարել 465 դոլար, լրացնել անկետան եւ ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը: Թեկնածուները պետք է միջին կրթության դիպլոմ ունենան, նաեւ որոշ հոդվածներով դատված չլինեն: Ծրագրի համաձայն` ընտրված մարդիկ այլեւս ստիպված չեն լինի թաքնվել իշխանություններից: Նրանք նաեւ իրավունք կստանան օգտվել մի շարք ծառայություններից եւ նպաստներից, որոնցից օգտվում են ԱՄՆ-ի քաղաքացիները: Մասնավորապես, նրանք կկարողանան աշխատանք ստանալ, սոցիալական ապահովագրություն, ֆինանսական օգնություն սովորելու դեպքում, նաեւ` վարորդական իրավունք: Օբամայի նախաձեռնությունն արդեն քննադատել են հանրապետականները: Օբամայի հակառակորդների դժգոհությունը հարուցում է հատկապես այն, որ ներգաղթյալների համար նախապես պահված աշխատատեղերից կզրկվեն ԱՄՆ-ի օրինական քաղաքացիները:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < August 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel