amga.tv

Switch to desktop Register Login

Թմրանյութ ինքնաթիռում

temran 3Վենեսուելայի իրավապահ մարմինները ձերբակալել են 26 մարդու` ներառյալ Ազգային գվարդիայի զորքի զինծառայողների: Նրանց կասկածում են Կանարյան կղզիներում վայրէջք կատարած ինքնաթիռում հայտնաբերված թմրանյութի դեպքի հետ կապ ունենալու մեջ: Associated Press-ը վկայակոչում է գլխավոր դատախազ Լուիզա Օրտեգայի հայտարարությունը, թե մոտ ժամանակներս ձերբակալվածները կկանգնեն դատարանի առաջ: Այս շաբաթ ավելի վաղ Վենեսուելայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ թմրանյութը փոխադրվել է մասնավոր ինքնաթիռով, որն առանց իշխանությունների թույլտվության կիրակի թռել էր Վենեսուելայի Վալենսիա քաղաքի օդանավակայանից: Գործողությանը մասնակցած իսպանացի ոստիկանները չեն խոսել դեպքի մասին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version