amga.tv

Switch to desktop Register Login

Արեւմտյան Նեղոսի տենդը մոլեգնում է Դալլասում

westnile 4Թեքսըսի Դալլըս քաղաքի քաղաքապետ Մայք Ռոուլինգսը արտակարգ իրավիրճակ է հայտարարել Արեւմտյան Նեղոսի տենդի տարածման առնչությամբ, որից միայն Թեքսըս նահանգում մահացել է 14 մարդ: Քաղաքապետը հույս ունի, որ արտակարգ իրավիճակ հայտարարելուց հետո նահանգի իշխանությունները կսկսեն պեստիցիդներ տարածել մոծակների դեմ պայքարելու համար, որոնք վարակի տարածման հիմնական աղբյուրն են: Պաշտոնյաների գնահատականներով՝ երկրում այդ հիվանդությունից մահացել է 26 մարդ, տարեսկզբից հիվանդության ախտանիշներ գրանցել են ԱՄՆ 241 բնակչի մոտ: Վարակվածների 80 տոկոսը գրանցվել են Թեքսըս, Միսիսիփի եւ Օկլահոմա նահանգներում, ամենաշատ մահվան դեպքերը` Թեքսըսում: Արեւմտայն Նեղոսի տենդն առաջին անգամ հայտնաբերվել է 1937թ. Ուգանդայում: Դրա դեմ դեղամիջոց եւ վակցիան դեռ չի հայտնաբերվել: Թույլ արտահայտաված ախտանիշներով հիվանդ մարդիկ հիմնականում բուժվում են տանը, սակայն ոմանց անհրաժեշտ է հիվանդանոցային խնամք: Վարակը փոխանցվում է վարակված մոծակների միջոցով, վարակի գագաթնակետը օգոստոսն է: Տենդի ախտանիշներն են՝ գլխացավ, ջերմություն, ցավ ամբողջ մարմնում, սրտխառնոց, ստամոքսի խանգարում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version