amga.tv

Switch to desktop Register Login

Հիպերձայնային անօդաչու սարք

hiper 4Ամերիկյան ռազմաօդային ուժերն այսօր Խաղաղ օվկիանոսի վրայով կիրականացնեն հիպերձայնային անօդաչու թռչող X-51A սարքի փորձարկման կարեւոր փուլ: Ապարատը կարող է ժամում զարգացնել 5793,6 կմ արագություն: Այս մասին հաղորդում է Օհայո նահանգում տեղակայված ռազմաօդային ուժերի հետազոտական լաբորատորիային: Համաձայն թռիչքի ծրագրի` X-51A-ը, որը կարող է հաղթահարել Նյու-Յորքից Լոս Անջելես ընկած հեռավորությունը 46 րոպեում, օդ կբարձրանա` ամրացված հատուկ սարքավորումներով զինված Բի-52 ռմբակոծիչի թեւին: Անհրաժեշտ բարձրության վրա անօդաչու սարքը կառանձնանա ռմբակոծիչից եւ ավտոմատ ռեժիմով կգործարկի ռեակտիվ շարժիչները: Փորձնական ապարատը հանձնարարությունը կատարելուց հետո պետք է վայրէջք կատարի Խաղաղ օվկիանոսի նշված ջրային տարածք: Փորձարկումների հաջողության դեպքում X-51A-ը, հրատարակության տվյալներով, կդառնա հիպերձայնային ուղեւորատար օդանավերի, ռազմական հրթիռների, նոր սերնդի տիեզերական եւ ռազմական ապարատների նախատիպ: Նախագիծն արժեցել է 140 միլիոն դոլար: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version