amga.tv

Switch to desktop Register Login

Կնոջը խեղդամահ են արել իր տանը

kherdamah 4Նախօրեին, առավոտյան ժամը 06.40-ի սահմաններում, Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Կոմիտաս 30 շենքի 6-րդ բնակարանում մահացած կնոջ դիակ կա: Դեպքի վայր մեկնած ոստիկանները հայտնաբերել են դիակը: Դատական փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ կնոջ մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձության պարանոցի օրգանները ձեռքի մատների սեղման հետեւանքով, այսինքն, կնոջը խեղդամահ են արել: Կնոջ մարմնին առկա են բռնության հետքեր: Սպանված կինը նշված բնակարանի միակ բնակչուհի, 45-ամյա Լուսինե Ղազարյանն էր, որն աշխատում էր Երեւանի թիվ 56 միջնակարգ դպրոցում տարրական դասարանի ուսուցչուհի: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ սպանություն հոդվածի հատկանիշներով: Արաբկիրի հետաքննչական բաժանմունքում ստեղծված նյութերն էլ փոխանցվել են Արաբկիրի քննչական բաժին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version