amga.tv

Switch to desktop Register Login

Ամերիկացու տարօրինակ կտակը

ktak 5Քաղցկեղով հիվանդ ամերիկացին իր կտակում խնդրել է իրեն հուղարկավորել բոուլինգի գնդակում: Փիթսբուրգ քաղաքի բնակիչ Թոնի Գուարինոն պատվիրել իր մարմինը դիակիզել ու փոշին տեղավորել գնդակում: Նա իր որոշումը բացատրել է նրանով, որ արդեն երկար տարիներ հետաքրքրված է բոուլինգով:

Գուարինոն արդեն 4 տարի է` տառապում է շագանակագեղձի քաղցկեղով: Վերջին շրջանում հիվանդությունը ակտիվացել է` ստիպելով նրան կտակ կազմել:

Բոուլինգի գնդակի տեսքով հուղարկավորման պարագայի պատվերն արդեն ուղարկվել է խաղի համար սարքավորումներ արտադրող Storm ընկերություն:

Թոնիի կնոջ` Սթեյսիի խոսքով` ամուսնու մահից հետո ինքը նրա աճյունափոշիով լցված գնդակը կտեղավորի ամուսնու սիրելի բոուլինգի պայուսակում

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version