amga.tv

Switch to desktop Register Login

ԱՄՆ-ին հանձնեցին Խաղաղ օվկիանոսյան թագուհուն

qeen 8Մեքսիկայի իշխանությունները ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյին են հանձնել Սանդրա Ավիլա Բելտրանին, որը մեքսիկացի թմրաբիզնեսի ազդեցիկ դեմքերից է եւ հայտնի է Խաղաղօվկիանոսյան թագուհի մականվամբ: Նրա արտահանձնումը տեղի է ունեցել հինգշաբթի: Մեխիկոյի մոտ գտնվող օդանավակայանից FBI-ի աշխատալիցները նրան տարել են Մայամի: Ավիլա Բելտրանին, ում ձերբակալել էին 2007 թվականին` Մեքսիկայում, մասնակցել է մեքսիկական Սինալոա թմրակարտելի ստեղծմանը եւ համարվում է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափից դեպի Կալիֆոռնիա թմրանյութերի մաքսանենգ տեղափոխման առաջատար դեմքերից: Նա ամերիկյան դատարանի առջեւ կկանգնի թմրանյութերի օգտագործման, պահման, ապօրինի վաճառքի եւ փողերի լվացման մեղադրանքներով: Ավիլան մեքսիկական նարկոթրաֆիքինգի կնքահայր Միգել Գալլարդոյի քրոջ կամ եղբոր դուստրն է: Մեքսիկական դատարանում չէր հաջողվել ապացուցել նրա մեղքը: Այնտեղ նա արդարացվել էր 2010թ. վերջին եւ պայքարում էր հանձնման դեմ: 2011թ. ամերիկացի գործակալներին հաջողվել էր ձեռք բերել Ավիլա Բելթրանի հեռախոսային բանակցությունները, որոնց ընթացքում նա խնդրում էր վճարել Չիկագո հասցված 100 կգ կոկաինի համար: Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ Ավիլա Բելթրանն այն կազմակերպությունից էր, որը Կոլումբիայից կոկաին էր ներկրում ԱՄՆ: Իշխանությունների վարկածով` նա կապող օղակ էր մեքսիկական Sinaloa եւ կոլումբիական Norte del Valle թմրակարտելների համար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version