amga.tv

Switch to desktop Register Login

Կոլորադյի հրաձիգը հոգեկան հիվանդ է

hradzig 4Կոլորադոյում զանգվածային սպանդ իրականացրած Ջեյմս Հոլմսը հոգեկան հիվանդ է: Այդ մասին դատարանի դահլիճում հայտարարել է նրա փաստաբան Դենիել Քինգը` նշելով, որ իր պաշտպանյալը հոգեկան լուրջ խնդիրներ ունի: Քինգի խոսքով, հստակ ախտորոշման համար որոշ ժամանակ է անհրաժեշտ: Փաստաբանների խոսքով, Հոլմսը դեռ սպանություն գործելուց առաջ կասկածել է, որ հոգեկան հիվանդություն ունի եւ դիմել է հոգեբույժին: Հիշեցնենք, որ Հոլմսը Կոլորադոյի համալսարանի հոգեբույժ Լինն Ֆենթընի հիվանդն է եղել, եւ որ նա նույնիսկ ահաբեկչության նկարագրությամբ նոթատետր է ուղարկել բժշկին: Ֆենթընը դեռեւս հունիսի սկզբին համալսարանի ղեկավարությանը հայտնել էր Հոլմսի պահվածքի մասին, սակայն ոչ մի պատժամիջոց չէր կիրառվել: Հիշեցնենք, որ զանգվածային սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 20-ին` Դենվերի Աուրորա քաղաքի Century 16 կինոթատրոնում, Մութ ասպետ ֆիլմի պրեմիերայի ժամանակ: 24-ամյա Ջեյմս Հոլմսը կրակել էր հանդիսատեսներին կինոդիտման ընթացքում: Զոհվել էր 12 մարդ, 58-ը վիրավորվել էին, 11 մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: Հրաձիգին անմիջապես ձերբակալել էին: Ձերբակալության ժամանակ նա իրեն անվանել էր Ջոքըր` ֆիլմում Բաթմենի երդվյալ թշնամին: Մարդասպանը նաեւ ականապատել էր իր տունը,: Նշենք, որ Կոլորադոյում պատժի առավելագույն ձեւը մահապատիժն է, որը, սակայն տասնյակ տարիներ չի կիրառվել, եւ դատախազները չգիտեն, ինչ պատիժ պահանջեն:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version